Վլադիմիր Պուտինն Ադրբեջան է այցելելու սեպտեմբերի 25-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլ» թեմայով տեսակամրջի ժամանակ հայտնել է Պուտինի՝ Բաքու կատարելիք այցելության ամսաթիվը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան պլանավորվում է սեպտեմբերի 25-ին:
«Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին տեղի կունենա երկու նախագահների՝ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Սոչիում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորված մի շարք հարցեր»,-նշել է Կալաշնիկովը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



