Սյունիքում տներ են այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 9-ին՝ ժամը 02:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 4 տուն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Գորիսի քաղաքապետարանի մեկ ջրատար և Խնածախ գյուղի 50 բնակիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել՝ 21:10-ին:
Ամբողջությամբ այրվել են երկու երկհարկանի բնակելի տներ՝ գույքով, ևս երկու տուն՝ մասամբ (մոտ 150-ական քմ):
Հրշեջները տեղում իրականացնում են հերթապահություն:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



