Առողջպահության ոլորտի ծախսերը 2016 թ. պետբյուջեի նախագծով ավելանում են 1.8 միլիարդ դրամով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 86 միլիարդ 125 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 1 միլիարդ 807 միլիոն դրամով կամ 2.1 տոկոսով:
Այս մասին Ազգային ժողողվում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալՊավել Սաֆարյանը: «Պետական բյուջեի նախագծով առողջապահության ծախսերում՝ «Դեղագործական ապրանքներ» դասի գծով նախատեսվում է 4 միլիոն 262 հազար դրամ, իսկ «Արտահիվանդանոցային ծառայություններ» խմբի գծով նախատեսվում է 27 միլիոն 705 հազար դրամ»,- նշեց Սաֆարյանը:
Փոխնախարարը ներկայացրեց նաև «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսված գումարի չափը, որը կազնում է 566 միլիոն դրամ: «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 61 միլիոն 281 հազար դրամ»,- ասաց փոխնախարարը և հավելեց, որ 670 միլիոն դրամ էլ կհատկացվի «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի համար:



