Թրամփի վարչակազմը վենեսուելացի ապստամբների հետ գաղտնի քննարկել է Մադուրոյին տապալելու հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անցյալ տարվա ընթացքում գաղտնի հանդիպումներ է ունեցել Վենեսուելայի ապստամբ ռազմական հրամանատարների հետ՝ քննարկելու երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու ծրարգրերը:
Ինչպես գրում է The New York Times-ը, այս տեղեկությունը հաղորդել են ամերիկացի պաշտոնատար անձինք և վենեսուելացի նախկին հրամանատարներից մեկը, որոնք մասնակցել են բանակցություններին:
Ինչպես նշում է աղբյուրը, Վենեսուելայում հեղափոխություն նախապատրաստողների հետ գաղտնի կապեր ստեղծելը Վաշինգտոնի համար մեծ խաղ էր՝ հաշվի առնելով Լատինական Ամերիկայում գաղտնի միջամտություններ կատարելու երկարամյա փորձը: Մինչ օրս էլ տարածաշրջանի մի շարք երկրներ, որոնցից են Կուբան, Նիկարագուան, Բրազիլիան, Չիլին, հանդիմանում են Միացյալ Նահանգներին իրենց երկրներում ապստամբներին և դավադիրրներին աջակցելու համար:



