Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լուծարե՞լ, թե՞ հաստատել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությունը հաստատել է Հանրային խորհրդի կազմը: Ինչպես ասում են՝ «մե խինդ, մե ուրախություն»: Թե ի՞նչ գործառույթներ, դերակատարություն, կշիռ ու ազդեցություն ունի այս մարմինը հայաստանյան հասարակական, քաղաքական կյանքի վրա, այս տասը տարիների ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ: Չնայած՝ պարզ դարձավ՝ ոչ մի: Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարը տասը տարի առաջ գուցե տեղին էր, գուցե նույնիսկ ողջունելի, քանի որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո հասարակությունը ծայրահեղ բևեռացած էր, տեղի էին ունեցել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունները, հանրային խորը հիասթափություն կար: Գուցե թե այս խորհուրդը ստեղծվել էր այս խնդիրները հաղթահարելու համար: Գուցե...

Իրականության մեջ, սակայն, ի դեմս Հանրային խորհրդի, ստեղծվեց գործնականում հերթական աննպատակ կառույցը, որին բյուջետային միջոցներ են հատկացվում: Այլ կերպ ասած՝ այս կառույցի ֆինանսական ծանրությունն էլ է ընկած բյուջեի վրա: Եվ սա այն դեպքում, երբ օգոստոսի 17–ի հանրահավաքում վարչապետը խոսում էր, և տեղին էր խոսում, ուռճացված բյուրոկրատական համակարգի, չափից ավելի նախարարությունների գոյության մասին: Մյուս կողմից, երբ նայում ենք այս մարմնի գործառույթներին, ապա տեսնում ենք, որ մեծ հաշվով գործառույթներ էլ չկան, միակ գործառույթը խորհուրդներ տալն է:

Այս տեսանկյունից ոչ ներկա, ոչ էլ նախկին իշխանությունները խորհուրդ տվողների պակաս երբեք էլ չեն ունեցել, եթե նկատի ունենանք խորհրդականների ու օգնականների այն բանակները, որոնք կան, գումարած սրան՝ մեր քաղաքացիներից շատերն էլ իրենք իրենց նշանակում են կառավարության խորհրդականներ:

Սա, իհարկե, կատակով: Իսկ եթե ավելի լուրջ, ապա պարզապես անհասկանալի է, թե ինչ նպատակային ու գործնական խնդիրներ են լուծում Հանրային խորհուրդն ու վերջինիս նման այլ խորհրդակցական բնույթի մարմինները, երբ խոսվում է ուղիղ ժողովրդավարության մասին: Ուղիղ ժողովրդավարություն, որի դեպքում նվազագույնի են հասնում հասարակության և իշխանության կամ կառավարման ապարատի միջև գործող միջանկյալ օղակները: Այս տեսանկյունից, թերևս, ավելի տրամաբանական կլիներ, եթե կառավարությունը լուծարեր Հանրային խորհուրդը, ոչ թե հաստատեր: Հատկապես, որ այս կառավարությունը, կարծես, ոչ մեկի խորհրդի կարիքը չունի. ոչ լսում է, ոչ էլ ուզում է լսել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավոր