Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Armenia EXPO 2018»-ում ՀՀ նախագահը կարևորեց հայկական արտադրանքի արտահանումը, ցուցահանդեսին մասնակցում է 10 երկրի 200 ընկերություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Երևանի «Մերգելյան ինստիտուտ»-ի տարածքում գտնվող «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 7-ին մեկնարկեց «Armenia EXPO 2018» 18-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ողջունելով ներկաներին, հայտնեց, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցում է  200-ից ավելի սուբյեկտ:

«Մեզ թվում էր, որ  ցուցահանդեսի  հեղինակությունը կմարի և տաղավարների քանակը քիչ կլինի:  Այս տարի 200-ից ավելի մասնակիցներ ունենք, «Երևան էքսպո»-ի երեք հարկերը ամբողջովին լցվել են. ժամանել են 10 երկրների ներկայացուցիչներ:  Միջոցառման ընթացքում կցուցադրվեն տնտեսությունում հավակնոտ ճյուղերի ցուցանմուշները , և համագործակցության հարթակ կստեղծվի»,- ասաց Ղազարյանը:

Տաղավարներով շրջայց կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը հայտնեց, որ  իրեն հատկապես հետաքրքրել էր այն մասնակիցների տաղավարները, որոնք կարողանում են իրենց արտադրանքը արտահանել:

«Մենք տեսանք ընկերություններ, որոնք ներկայումս իրենց  արտադրանքը արտահանում են  եվրասիական տարածք: Իմ  հարցերից մեկը այն է` արդյոք  բավարարվա՞ծ են մաքսային տուրքերից, խնդիրներ կա՞ն, թե՝ ոչ: Սա շատ էական է, որովհետև մեր երկիրը հենց այդ  ուղղվածությունը պետք է ունենա` դառնա ժամանակից երկիր, որը իր արտադրանքը կարողանա արտահանել աշխարհով մեկ և, նախ և առաջ, հարևաններին ու Եվրասիական տարածք»,- ընդգծեց Սարգսյանը:

Նախագահը նաև անդրադարձավ գյուղացիների կողմից գյուղատնտեսական  ապրանքների արտահանման խնդրին:

«Խնդիրներից առաջինը, իհարկե, փոքր չափի և նաև փոքր տոկոսադրույքով վարկավորում ստանալն է, երկրորդը` իրենց արտադրանքը արտահանելու հնարավորություն ունենալն է, որովհետև գյուղացին հնարավորություն չունի իր արտադրանքը մեծ շուկա հասցնելու, հետևաբար, դա շատ էական խնդիր է:  Երրորդը` տարիքով մարդիկ բողոքում էին նրանից, որ սերնդափոխության խնդիր կա` երիտասարդները չեն ցանկանում մնալ և շարունակել  կյանքը գյուղում: Սա շատ մեծ խնդիր է մեզ համար, որովհետև ստացվում է,  որ մենք ունենում ենք գյուղական  տարածքներում մեծ բաց»,- ասաց Սարգսյանը:

«Armenia EXPO 2018» 18-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին մասնակցում են ընկերություններ Հայաստանից,  Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրանից, Իտալիայից, ԱՄՆ-ին և Հնդկաստանից:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 9-ը:

 

Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ