Ճապոնիայում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի հյուսիսում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրաշարժի ուժգնությունը 7.0 մագնիտուդ էր:
Վերջին տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Հոկայդո կղզու Սապորո քաղաքից 66.9 կմ հեռավորության վրա, իսկ օջախը գտնվում էր 39 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



