Ավանդների ծավալի աճը անշարժ գույքի արհեստական ու ժամանակավոր թանկացման և բիզնեսի անորոշության արդյունքն է. տնտեսագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀուլիսին ՀՀ առևտրային բանկերում ավանդների ծավալի 2.7 տրլն դրամը, որը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ, տրամաբանական է, բայց ոչ նոր իշխանության վստահության բացարձակ ցուցանիշ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արայիկ Այվազյանը:
«2018 թվականի մարտ ամսին ավանդների ծավալը կազմել է 2,643 տրլն դրամ, իսկ հուլիսի վերջին կազմել է 2.7 տրլն դրամ` աճելով մոտ 57 մլն դրամով: Խնդիրն այն է, որ «թավշյա հեղափոխության» արդյունքում արհեստականորեն և ժամանակավորապես թանկացավ անշարժ գույքը, իսկ հանրության մի ստվար զանգված հավաքում էր գումար բնակարան ձեռք բերելու համար և այդ գումարները պահում էր բանկերում: Անշարժ գույքի թանկացման արդյունքում հետաձգվեցին հնարավոր գործարքները, և գումարները մնացին բանկերում` շարունակելով ավելանալ»,- նշեց տնտեսագետը



