Նիգերիայում ջրհեղեղների հետևանքով 10 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիգերիայի Քեբբի նահանգում ջրհեղեղների հետևանքով 10 մարդ է մահացել:
Այս մասին տեղեկացնում է Daily Post Nigeria-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Նշվում է, որ ջրհեղեղները տեղի են ունեցել նահանգի երկու շրջաններում:
«Նահանգում չդադարող անձրևներից առաջացած ուժեղ ջրհեղեղների հետևանքով մահացել է տասը մարդ, այդ թվում՝ մեկ զինվոր: Զինվորը մահացել է՝ փորձելով հեղեղից փրկել խեղդվող կնոջ»,- ասել է Քեբբիի նահանգապետի մամուլի քարտուղար Աբուբակար Դաքինգարին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նահանգում ջրհեղեղների հետևանքով բազմաթիվ տներ են ավիրվել, գյուղատնտեսական հողամասեր վնասվել և անասուններ սատկել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



