Քաբուլում պայթյուն է որոտացել. կա 4 զոհ և 18 տուժած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մարտարվեստի ակումբում անցկացվող մրցումների ժամանակ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է 4 և վնասվածքներ ստացել 18 մարդ:
Ինչպես նշում է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը, պայթյունը որոտացել է Քաբուլի վեցերորդ թաղամասում: Tolo News հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ պայթյունը որոտացել է 13-րդ թաղամասում:
Աֆղանստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Նաջիբ Դանիշի խոսքով՝ պայթուցիկ սարքն ակտիվացրել է մահապարտ ահաբեկիչը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



