Երաշտի հետևանքով Եվրոպայում բացահայտվում են ջրի տակ գտնվող միջնադարյան քարե հուշարձանները (լուսնակար, տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայում տիրող երաշտի հետևանքով ցամաքում է Չեխիայի և Գերմանիայի տարածքով անցնող Էլբա գետը, որի արդյունքում տեսանելի են դառնում ժամանակին ջրի տակ գտնված միջնադարյան քարերը:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, Դեչին քաղաքի մոտակայքում գետի ափամերձ հատվածների ցամաքելու պատճառով բացահայտված քարերը միջնադարյան հուշակոթողներ են, որոնց վրա տարատեսակ նախազգուշացումներ են փորագրված: Դրանք տեսանելի են դառնում ուժեղ երաշտների ժամանակ:
Ենթադրվում է, որ խոշոր քարերի վրա արված փորագրությունները նախատեսված էին հետագա սերունդներին սովի և դժվար ժամանակների մասին նախազգուշացնելու համար: Էլբա գետի երկայնքով տասնյակ նման քարեր են տեղակայված, որոնց վրա պատկերված փորագրությունները թվագրվում են 17-րդ դարով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



