Ռուսաստանն ուշադրություն չի դարձնի ԵՄ-ի նոր պատժամիջոցներին. ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը մեկնաբանել է Եվրամիության կողմից անհատական հակառուսական պատժամիջոցների հնարավոր երկարաձգումը:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, փոխնախարարը նշել է, որ անկախ այն բանից, թե արդյոք նոր պատժամիջոցներ կսահմանվեն, Ռուսաստանը չի պատրաստվում ուշադրություն դարձնել դրանց վրա: Դիվանագետը խոստացել է նաև, որ երկիրը կշարունակի առաջ ընթանալ իր սեփական ճանապարհով:
«Բազմաթիվ երկրներում խոսակցություններ են տարածվում, որ պատժամիջոցները հարկավոր է չեղարկել: Կլինեն դրանք, թե չեն լինի, ստեղծված իրավիճակում Ռուսաստանը զարգանում է սեփական ճանապարհով և ուշադրություն չի դարձնի պատժամիջոցներին», - ասել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել ՌԴ-ի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները երկարաձգելու մասին:



