Տասնյակ մարդիկ են տուժել ԳՖՀ-ում գնացքի եւ բեռնատարի բախման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔսանից ավելի մարդ է տուժել Գերմանիայի հարավում բեռնատարի հետ մարդատար գնացքի բախման հետեւանքով, զոհվել է մեկ մարդ: Այդ մասին, հաղորդել է Oberpfalznetz պորտալը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Բավարիայի երկրամասի Ֆրայունգ կոմունայում: Նշվում է, որ գնացքը, որում եղել է շուրջ հիսուն ուղեւոր, բեռնատարի է հարվածել անցուղում եւ այն իր հետ երկաթուղային պաստառով քարշ է տվել շուրջ մեկ կիլոմետր: Բախումից հետո գնացքը եւ բեռնատարը բռնկել են:
Ծանր վիրավորվածներին հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով:
Պորտալի տվյալներով՝ բեռնատարը պատկանում էր ամերիկյան բանակին, դրա խցիկում եղել է երկու մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



