Ադրբեջանը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրությամբ սահմանված թե՛ անդամակցության, թե՛ դիտորդի կարգավիճակ ստանալու չափորոշիչներին․ Տիգրան Բալայան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀԱՊԿ-ում թե՛ անդամակցության, թե՛ դիտորդի կարգավիճակ ստանալու համար ՀԱՊԿ կանոնադրությամբ սահմանված են հստակ չափորոշիչներ:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ-ն Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում հնարավոր դիտորդի կարգավիճակի վերաբերյալ:
«Ադրբեջանը չի համապատասխանում այդ չափանիշներին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, ապա Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Այնուհետ լրատվամիջոցներով տարածվեց տեղեկատվություն, որ առաջիկայում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանը ՀԱՊԿ անդամակցության հարցով Ադրբեջանի շուրջ ծավալված խոսակցությունն է լինելու, դեռևս՝ դիտորդի կարգավիճակում:



