«Արսենալ»-ի մամուլի ծառայությունը խոսել է Մխիթարյանի Ադրբեջան մեկնելու փաստի մասին
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայությունն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ադրբեջանական «Ղարաբաղ»-ի դեմ խաղին:
«Ֆուտբոլիստի անվտանգությունն ամենակարևորն է: Ֆուտբոլիստի հետ խոսելուց հետո կվերլուծենք իրավիճակը և որոշում կկայացնենք: ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ կօգնեն Մխիթարյանին վիզա ստանալ և լինել թիմի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրում է Evening Standard-ը:
Մոնակոյում օգոստոսի 31-ին կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլիվիճակահանության արդյունքում՝ E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մեկը կլինիադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը: 2015թ. Մխիթարյանը բաց էր թողել նաև ադրբեջանական «Գաբալա»-ի հետ Դորտմունդի «Բորուսիա»-ի հանդիպումը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



