Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Քարդիֆին (տեսանյութ)
ՍՊՈՐՏԱնգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Քարդիֆին»:
Գոլառատ խաղում լոնդոնյան ակումբը հաղթանակ տոնեց 3:2 հաշվով: «Զինագործներից» գոլի հեղինակ դարձան Մուստաֆին, Օբամեյանգը և Լյակազետը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին: Մեր ընտրանու կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ 89-րդ րոպեին` փոխարինելով Օբամեյանգին:
Այս հանդիպումից հետո Էմերիի թիմը վաստակեց 6 միավոր ու 9-րդ տեղում է: «Քարդիֆը» մնաց իր երկու միավորով ու դեռևս կշարունակի մնալ 16-րդ հորիզոնականում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



