Գերմանիայում նկարահանել են, թե ինչպես է այրվում նավթավերամշակման գործարանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲավարական Դանուբի Ֆորբուգ համայնքում (Ինգոլշտադտ քաղաքի մոտակայքում) շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանի տարածքը:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հրդեհը նավթագործարանում բռնկվել է պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել շաբաթ գիշեր: Գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո կրակը տարածվել է հեղուկ գազի և բենզինի պահեստում:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք հրդեհը հասել է գործարանի Bayernoil գազատուրբինային էլեկտրակայան:
Արտակարգ պատահարի վայրում շուրջ 200 մարդ է աշխատում: Նախնական տվյալներով՝ վեց մարդ է տուժել, որոնցից 3-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Տեսանյութը՝ այստեղ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



