Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Պուտին
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռուսաստանը մտադիր է շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով, հայտնում է ТАСС-ը։
«Մենք փոխանակվել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կարծիքներով։ Մասնավորապես, իհարկե, անդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը կշարունակի ողջ հնարավոր աջակցությունը տրամադրել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սոչիում այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



