Նախատեսվում է ունենալ վնասի վերականգնման աշխատանքների և պահեստամասերի գների միասնական հաշվառում. Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախատեսվում է ունենալ վնասի վերականգնման աշխատանքների և պահեստամասերի գների միասնական հաշվառում, դրանց միջին գների ձևավորում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը՝ անդրադառնալով «ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհան» համակարգին: «Վթարի հետևանքով ավտոմեքենաների վնասի գնահատման գործընթացի նկատմամբ արդյունավետ հսկողության հնարավորության արդյունքում ակնկալում ենք, որ գնահատման գործընթացում էապես կնվազեն չարաշահումների ռիսկերը»,- նշեց Վահան Ավետիսյանը: Նրա խոսքով՝ միասնական էլեկտրոնային հարթակը և դրա հիմքում ընկած տրամաբանությունը թույլ կտա մի կողմից ունենալ բոլոր մասնակիցների և հանրության համար բավական հարմարավետ, մյուս կողմից՝ բավական թափանցիկ և վերահսկելի համակարգ:



