Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ջերմորեն շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 64-ամյակի առթիվ: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:
Այսօր հաղորդվել էր, որ «Sputnik Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է հարցին, թե արդյոք մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա բնականաբար կարելի է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին: Երևի վաղ է խոսել ձևաչափի մասին, դեռ բավական ժամանակ կա, դինամիկ փոփոխվում է իրավիճակը և փոփոխվելու է: Ցանկանում եմ հիմա ազատ թողնել հնարավոր ձևաչափերի հարցը, չեմ կարծում, որ հիմա ճիշտ է ձևաչափերի մասին խոսել, հիմա ճիշտ է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց վրա ուղղված է լինելու քո գործունեությունը և այն ապագա ընտրողների զանգվածը , որոնց մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո հենարանն ապագայում:
Այս պահին սրանք են հիմնական խնդիրները կոնկրետ ինձ ու այն թիմի համար, որը ձևավորվում է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:



