Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունը շարունակում է էներգետիկ համակարգի քաոտիկ, ոչ համակարգային կառավարումը. Վ. Դավթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Այսօր շարունակվում է էներգետիկ համակարգի նույն այն քաոտիկ, ոչ համակարգային կառավարումը, որն առկա էր նաև նախորդ իշխանությունների օրոք: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

«Այս եզրակացությանը եկա՝ լսելով այն հիմնական դրույթները, որոնք հնչեցվեցին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 100 օրը ամփոփող ասուլիսի ժամանակ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ էներգետիկ համակարգը շարունակում է դիտարկվել որպես առանձին համակարգ, որը չունի որևիցե ինտեգրացիոն մարտահրավերներ, որը որևիցե կերպով չի արձագանքում շուկայական, քաղաքական, աշխարհաքաղաքական այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում»,- նշեց փորձագետը:

Նրա համոզմամբ՝ այսօր ՀՀ-ն պետք է ընդունի էներգետիկ անվտանգության ապահովման նոր հայեցակարգ, որը կսահմանի այն հիմնական նպատակները, որոնց կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պետք է հասնել:

 

«Այսօրվա դրությամբ միակ փաստաթուղթը, որի շրջանակներում քիչ թե շատ ինչ-որ քաղաքականություն է իրականացվում այդ ոլորտում, դա 2011 թ.-ին հաստատված, 2013 թ.-ին մի փոքր խմբագրված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարությունն է: Բայց դրանից հետո արդեն շատ իրողություններ են փոխվել՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային: Այսօր, եթե մենք չունենանք կոնցեպտուալ փաստաթուղթ, որը համահունչ կլինի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և լրջագույն մարտահրավերներին, մենք չենք կարող պարզապես խոսել համակարգի նպատակային կառավարման և ինչ-որ արդյունքների հասնելու մասին»,- նկատեց Վահե Դավթյանը:


Ներկայիս ժամանակավոր համաձայնության կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրենց հիմնական առաքելությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:

Հարցին, թե ժամանակավոր կառավարությունը խոչընդոտող հանգամանք չէ՞ նոր հայեցակարգ ընդունելու համար, էներգետիկ փորձագետը պատասխանեց. «Միանշանակ դա ժամանակավոր է, բայց ես երբևիցե ո՛չ պարոն Փաշինյանից, ո՛չ կառավարության որևիցե այլ անդամից չեմ լսել այդ ժամանակավոր կառավարություն բառակապակցությունը: Սա մեր տրամաբանելու արդյունքն է, որ կառավարությունը ժամանակավոր է և ամենայն հավանականությամբ ընտրություններից հետո այն պետք է կտրուկ փոփոխությունների ենթարկվի: Մինչդեռ, նման հայտարարություն դեռ չի արվել, ավելին, Ն. Փաշինյանը այսօր հայտարարեց, որ ադապտացման շրջանն անցել է, այսինքն, այսօր 100 օրը դիտարկվում էր ադապտացիոն շրջան»:

Վ. Դավթյանի կարծիքով՝ եթե կառավարությունը այժմ փոփոխություններ է նախաձեռնում Հարկային և Ընտրական օրենսգրքերում, ապա կենսական նշանակություն ունեցող էներգետիկ անվտանգությունը չպետք է անտեսվի. «Ես, որպես ոլորտի փորձագետ կամ պարզապես քաղաքացի, շատ երախտապարտ կլինեի կառավարությանը, եթե գոնե էներգետիկ շուկայի նախնական մոդել առաջարկվեր, որն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չկա:

Ավելին, հիմնական դրույթները և քաղաքականությունը, որն իրականացնում է կառավարությունը էներգետիկայի ոլորտում, ըստ էության շարունակում է այն, ինչի սկսվել է Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակաշրջանում: Դա մի կողմից շուկայի ազատականացումն է, որը բխում է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Մյուս կողմից, ինչպես նախկին իշխանությունները, այնպես էլ այսօր, մենք հիմնականում էներգետիկ քաղաքականությանն անդրադառնալով խոսում ենք այն մասին, որ պետք է նոր հզորություններ ստեղծվեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում և այլն»,- ասաց նա:

Մինչդեռ, ըստ փորձագետի՝ ՀՀ-ի դրվածքային հզորությունները ավելցուկային են. ՀՀ-ն ունի շատ ավելի մեծ հզորություններ, քան իրականում այսօր սպառում է. «Նախարարն ասուլիսում նաև հայտարարեց, որ շոգ ամառվա պատճառով կարողացել ենք արձանագրել էլեկտրաէներգիայի սպառման աճ և այն հասել է մոտ 1000 մեգավատտի: Եթե մեզ մոտ աննախադեպ աճը արձանագրվում է 1000 մեգավատտի չափով, ապա սա նշանակում է, որ ՀՀ էներգետիկ համակարգը շարունակում է մնալ ավելցուկային, որովհետև այսօրվա դրությամբ մենք ունենք 3555 մեգավատտ հզորություն: Երկրորդ, եթե մենք հույսներս դնում ենք եղանակի վրա, ապա եկեք հրաժարվենք էներգետիկ ոլորտում իրականացվող որևիցե ռազմավարությունից և սպասենք, թե ինչպիսի ամառ, կամ ինչպիսի ձմեռ կլինի»:

Վահե Դավթյանի տեղեկացմամբ՝ ՀՀ էներգետիկ ոլորտի բալանսը հետևյալն է՝ 40 տոկոսն ապահովում է ատոմակայանը, 40 տոկոսը՝ ջերմաէլեկտրակայանները, 20 տոկոսը՝ հիդրոէլեկտրակայանները: Նրա խոսքով՝ եթե հայտարարվում է վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին, ապա պետք է պատկերացնել, թե էներգետիկ բալանսում վերականգնվող էներգետիկայի հզորությունները ընդհանուր գեներացման քանի տոկոսն են կազմելու:

«Նախորդ կառավարությունը որոշ անհատների բիզնես շահերից ելնելով՝ սկսվել էր մի շարք նախագծեր արևային էներգետիկայի ոլորտում, ստեղծվել են շատ հարմարավետ պայմաններ այդ նոր բիզնես սուբյեկտների համար: Այսօր, ըստ էության՝ մենք շարունակում ենք պարզապես էներգետիկ ոլորտի այն քաղաքական գիծը, որը սկսվել է դեռ 2016-2017 թթ.-ին: Երբ մենք խոսում ենք քաղաքական դաշտում հեղափոխական մոտեցումների մասին, ապա ակնհայտ է, որ նմանատիպ ռազմավարական և անվտանգային ոլորտներում ևս հեղափոխական որոշակի մոտեցումներ են պետք: Ես չեմ ասում, որ մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր էներգետիկ շուկան, խոսքն այն մասին է, որ ի վերջո շատ ստույգ կարողանանք հասկանալ, թե մեր մոտակա 10, 15, 20 տարի հետո մենք ինչպիսի շուկա ենք ուզում տեսնել»,- ընդգծեց փորձագետը:

Վահե Դավթյանը նաև նշում է, որ ինչպես նախկինում, այսօր էլ ՀՀ-ն շարունակում է էներգետիկ համակարգը դիտարկել տարածաշրջանային մարտահրավերներից դուրս: Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան արտաքին շուկա արտահանելու հարցում գնալով ավելի ու ավելի վատ ցուցանիշներ են արձանագրում:

«Ավանդաբար մենք էլեկտրաէներգիայի արտահանման 2 շուկա ունենք՝ Իրանը և Վրաստանը: Իրանում վերջին առնվազն 20 տարիների ընթացքում էլեկտրաէներգետիկ հզորությունների պակասուրդ կար, այն գնահատվում էր մոտ 2500 մեգավատտի չափով: Այսօր, սակայն, Իրանը շատ ակտիվ քաղաքականություն է վարում՝ էներգետիկ հզորությունների ավելացման մասով: Իրանը նախատեսում է ատոմակայանի 2-րդ բլոկի կառուցում, 2018 թ.-ի ընթացքում շահագործման են հանձնվելու շուրջ 40 էլեկտրակայան, իսկ մինչև 2020 թ.-ը շուրջ 5 մլրդ դոլար է ներդրվելու վերականգնվող էներգետիկայի զարգացման համար»,- հայտնեց նա:

Վ. Դավթյանի խոսքով՝ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա ներմուծող երկրից դառնալ արտահանող, ինչը կնվազեցնի Հայաստանից ներկրվող էլեկտրաէներգիան: Փորձագետի այս հանգամանքով է պայմանավորում նաև Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի շինարարության ավարտի հետաձգումը: Նախատեսված էր, որ 2018 թ.-ին պետք է շահագործման հանձնվեր բարձրավոլտ միջանցքը, սակայն դեռևս իրականացվել է աշխատանքների 10-15 տոկոսը:

«Ընդ որում, Իրանը նշում է, որ արտաքին շուկայի հետ կարող է կապվել Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Այստեղ ռիսկ կա, Հյուսիս-հարավ նախագիծը, որը պետք է կապի Իրանը-Հայաստանը-Վրաստանը-Ռուսաստանը, այսօր հայտնվել է մեծ հարցականի տակ: Մյուս կողմից, 2018 թ.-ի հունվարից Բաքուն շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքին այլընտրանք ստեղծելու մասով: Այսինքն՝ մի միջանցք, որը կունենա հետևյալ երթուղին՝ Իրան-Ադրբեջան-Վրաստան-Ռուսաստան: Եկեք անկեղծ լինենք և ասենք, որ Ադրբեջանի երկխոսությունը Իրանի հետ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով, շատ ավելի առարկայական է: Սա ևս ռիսկ է, որի մասին մեր կառավարությունը ամենաբարձր մակարդակով պետք է խոսի»,- ասաց Վահե Դավթյանը:

Նմանատիպ իրավիճակ է նաև Վրաստանի պարագայում: 2017 թ.-ին ՀՀ-ն մոտ 100 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա ենք արտահանել Վրաստան, որն ըստ փորձագետի՝ շատ ցածր ցուցանիշ է, իսկ 2016 թ.-ին ընդհանրապես արտահանում չի եղել: Նրա տեղեկացմամբ՝ Վրաստանն այսօր հիմնականում իր էլեկտրաէներգիայի ներկրումն իրականացնում է Ադրբեջանից, Ռուսաստանի և Թուրքիայից:

«Սրանք աշխարհաքաղաքական շատ լուրջ պրոցեսներ են, որոնց մենք պետք է արձագանքենք: Բայց մենք առայժմ դա չենք անում, շարունակում ենք խոսել ինչ-որ լոկալ 1 մեգավատտ հզորությամբ կայանների շինարարության մասին, որոնք ես չեմ պատկերացնում, թե ինչ նշանակություն կունենան մեր տնտեսության համար»,- ասաց Վահե Դավթյանը:

 

 

 

 

Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով