ԱԻ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ղեկավարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 30-ին ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ղեկավար Յոհանես վան դեր Կլաունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատավական ծառայությունից: Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին պաշտոնավարման առիթով և վերահաստատել Արտակարգ իրավիճակների նախարարության պատրաստակամությունը համագործակցությունը շարունակելու և մասնագիտական ուղղություններով աշխատելու առումով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարերային և տեխնածին աղետներից առաջացած արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների դեպքում բնակչության և փախստականների զանգվածային տեղաշարժի կառավարման ու հետևանքների մեղմացման խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:



