Երևանում կեղծ բանկային քարտի միջոցով գումարի կանխիկացման փորձ է կատարվել (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
2018թ. մայիսի 31-ին ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնական բաժին գրություն է ստացվել առ այն, որ Հյուսիսային պողոտա 1̸5Բ հասցեում տեղադրված բանկոմատից մայիսի 15-ին փորձ է կատարվել կեղծ բանկային քարտի միջոցով գումար կանխիկացնել. գործարքը տեղի չի ունեցել, քանի որ բանկոմատը քարտը կլանել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների` կեղծ բանկային քարտի միջոցով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:



