Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արևմուտքը զատում է ՀՀ-ին ու ՌԴ-ին և նույն քաղաքականությունը չի վարում. Գ. Մելիքյանը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետևանքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Գլոբալ առումով Արևմուտքը զատում ու չի նույնացնում, այսինքն՝ ՀՀ-ն չի նույնացնում ամբողջովին ՌԴ-ի հետ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի ո Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների հետևանքներին: Նա նկատեց, որ Արևմուտքը բոլոր պետությունների հետ նույն քաղաքականությունը չի իրականացնում և նշեց, որ նա մի քաղաքականություն վարում է ՌԴ-ի հետ, մեկ այլ քաղաքականություն վարում է Հայաստանի հետ:

«Օրինակ՝ Հայաստանի հետ ԵՄ-ն ստորագրել է համաձայնագիր, որը չի ստորագրել ՌԴ-ի հետ, Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ՌԴ-ն չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, այսինքն՝ տարբեր հարթություններում են: Հայաստանը սուվերեն պետություն է և ունի իր քաղաքականությունը, սակայն վտանգը, որ պատժամիջոցները կարող են ազդել, միշտ կա: Բայց այդ մտավախությունները կան և միշտ եղել են, քանի որ առաջին անգամ չէ, որ պատժամիջոցների այս փաթեթը կիրառվում է»,- ասաց նա:

 
Միևնույն ժամանակ Մելիքյանը ողջունեց այն, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի՝ ՀՀ գործընկերները, միշտ գիտակցել են, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է չպռոյեկտեն ՀՀ-ի հետ հարաբերությունների վրա: Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից Արևմուտքի ու ՌԴ-ի հետ բալանսավորված քաղաքականություն վարելուն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե որևէ բան չի արվելու առճակատումների հաշվին, Մելիքյանն ասաց, թե դժվար, բայց իրականանալի ճանապարհ է: Միևնույն ժամանակ քաղաքագետը գտնում է, որ պետք է ՀՀ-ն վերանայի եղած հարաբերությունները բոլոր երկրների հետ:

«Նոր կառավարությունը հայտարարում է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում մութ անկյուններ պետք է չլինեն, բայց նաև հայտարարում էր, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չպետք է լինեն: Այսինքն՝ որոշ առումով իներցիան պետք է պահել, բայց այդ իներցիան որակական առումով դրական ֆոնի վրա պետք է պահել, ոչ թե՝ չեզոք: Սա է, որ կառավարության տարբեր ոլորտի պատասխանատուները պետք է կարողանան իրականացնել, այսինքն՝ նոր իրողություններին համապատասխան բովանադակություն լցնել օրակարգը՝ մոտիվացնելով մեր գործընկեր երկրներին: Կարող են չլինել ռևերսներ, բայց  շատ կարևոր է, որ բովանդակային առումով որոշ փոփոխություններ լինեն»,- ընդգծեց Գևորգ Մելիքյանը:

Քաղաքագետը փոփոխություններ ասելով նկատի ունի նաև ՀՀ-ի՝ այլ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների հաստատումն ու խորացումը: Ըստ նրա՝ ժամանակն է նշել, թե որոնք են Հայաստանի գրավիչ կետերը, ինչով է ՀՀ-ն շահեկանորեն տարբերվում տարածաշրջանի մյուս երկրներից. «Պետք է նոր օրակարգ ձևավորել, որ այդ հարաբերություններն ավելի խորանան, ավելի նյութականանան՝ չլինելով միայն հայտարարությունների մակարդակում, թե մենք ունենք չիրականացված ներուժ: Ժամանակն է հասկանալ ու չափել այդ ներուժը, այսինքն՝ չպետք է լինի միայն հռետորական հայտարարություն, իսկ ներուժը հասկանալուց հետո անել կոնկրետ քայլեր: Պետք է երկրներին առաջարկություն անել ՀՀ-ի հետ հարաբերությունները խորացնելու միտումով, այսինքն՝ պրոակտիվ քաղաքականություն պետք է վարել»,-շարունակեց քաղաքագետը:

Հարցին՝ նոր կառավարությունը վարո՞ւմ է պրոակտիվ քաղաքականությունը, Գևորգ Մելիքյանը պատասխանեց, թե ներուժ ունի նման քաղաքականություն վարելու, սակայն դեռևս անցումային շրջանը խանգարում է:

«Այս պարագայում էլ պետք է ասեմ, որ կառավարությունն ունի պրոակտիվ քաղաքականություն վարելու ներուժը: Սակայն, քանի որ որոշակի անցումային փուլ է, և շատ ու շատ գործընթացներ դեռևս կայացման ընթացքում են, տարբեր ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում, դժվարանում է գործընթացը: Իմ ասած քայլերը ներքաղաքական կայունություն են պահանջում»,- եզրափակեց Գևորգ Մելիքյանը:

 

 



Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումՀայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Կինը հինգ ամսվա ընթացքում երեք անգամ ամուսնացել էԻնչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան12-ամյա տղան խաղահրապարակում դանակահարել է մի երեխայի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցՖուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ