Պաշտոնյան 70 հազար դոլարից ավելի գումար ունի. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը, ով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը, դրամով և դոլարով արտահայտված մեծ չափերի հասնող դրամական միջոցներ ունի:
Մասնավորապես, 2017 թ. սկզբին նա հայտարարագրել էր 22 միլիոն դրամ և 30 հազար ամերիկյան դոլար: Արդեն տարեվերջին դրամով արտահայտված գումարը մի փոքր նվազել էր՝ դառնալով 20 միլիոն:
Տարեկան եկամուտները կազմել են 3 միլիոն 536 հազար դրամ և 3 հազար ԱՄՆ դոլար: Դրամով արտահայտված գումարը աշխատավարձն է, իսկ դոլարը՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված գումար:
Ի դեպ, Թարզյանն ունի երկու անշարժ գույք՝ հասարակական նշանակության շինություն և հողամաս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



