ՔԿ–ն չարաշահումներ է բացահայտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի։
Նախնական քննության տվյալներով՝ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում նպաստառուների օգտին գործողություններ կատարելու, այն է՝ օրենքով նախատեսված նպաստների հատկացումը չդադարեցնելու համար նպաստառուներից տարածքային բաժնի առանձին աշխատակիցների կողմից պահանջվել է գումար։
Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ, որոնցով կատարված քննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 5-ի ինքնությունը:
Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցավոր այլ դրվագների վերաբերյալ ստացված տվյալներն ստուգելու ուղղությամբ։



