Թուրքական դատարանը կրկին հրաժարվել է ազատ արձակել քուրդ գործիչ Դեմիրթաշին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքական դատարանը կրկին մերժել է քուրդ քաղաքական գործիչ, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նախնական խափանման միջոցը փոխելու ու նրան ազատ արձակելու միջնորդությունը։
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, ահաբեկչական կառույցների հետ կապի ու ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար մեղադրվող Դեմիրթաշը կշարունակի վերջնական վճռին սպասել Էդիրնե նահանգի բանտում։
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:



