Ոստիկանությունը հերքում է լուրը, թե Վալերի Օսիպյանը հոկտեմբերին պատրաստվում է հրաժարական տալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության ոստիկանությունը հերքում է լրատվամիջոցներից մեկի տարածած լուրն այն մասին, թե ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերին պատրաստվում է հրաժարական տալ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է ոստիկանության տարածած պարզաբանումը:
«Լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ:Հայտնում ենք, որ ոստիկանության պետը շարունակում է աշխատել բնականոն աշխատակարգով և ունի բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում և իրականացվելու են կանխանշված ժամկետներում: Ինչ վերաբերում է ոատիկնության պետի` իբր Եվրոպայում բնակություն հաստատելու «մտադրությանը», ընդամենը և ի գիտություն ասենք, որ մեր հայրենակիցներն այսօր Եվրոպայից տուն են վերադառնում, և այս կարգի «պատումները» ծիծաղելի ու ժամանակավրեպ են: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհավաստի լուրերով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»:



