Պաշտոնապես հաստատվեց. Երեւանի ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Միքայել Մանուկյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեւանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը կգլխավորի Միքայել Մանուկյանը։ Այս մասին ասվում է ՀՅԴ հայտարարությունում։
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ կարգախոսը լինելու է. «Միասին` հանուն Երեւանի»:
Նշենք, որ երկար տարիներ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։
Դեռ երիտասարդ տարիներին զինվորագրվել է հայոց ազատամարտին, ապա՝ ՀՅԴ նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տարիներին բանտարկվել է, ապա՝ արդարացվել։
Զբաղվել է կուսակցական ակտիվ գործունեությամբ՝ համակարգելով Դաշնակցության Հայաստանի կառույցների գործունեությունը։
Միքայել Մանուկյանն այժմ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահն է, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:



