Գորիս-Խնձորեսկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել. վարորդն ու 4 ուղևորները չեն տուժել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 24-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին՝ «Շորին ձոր» կոչվող տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:13-ին, մարվել՝ 23:18-ին:
Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Գ. Հ. և 4 ուղևոր) շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



