Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ գիտենք լույսի արագության մասին. արդյո՞ք չկա ավելի մեծ արագություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

 

Լույսի արագությունը բացարձակ մեծություն է և կազմում է 300 000 կմ/վրկ կամ 300 000 000 մ/վրկ: Համարվում է նաև, որ ոչ մի մարմին չի կարող զարգացնել այս արագությունը կամ այս արագությունից մեծ արագություն, բացի ֆոտոններից, այլ քվանտներից և էլեկտրամագնիսական ալիքներից:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Սկզբի համար ասենք , որ վերջին տվյալներով համարվում է, որ լույսի արագությունը վակուումում հիմնարար ֆիզիկական հաստատուն է, որն ըստ սահմանման, ճշգրիտ հավասար է 299 792 458 մ/վրկ կամ 299 792,458 կմ/վրկ։ Համարվում է, որ այս արագությունը ամենամեծ արագությունն է, որը հնարավոր է տիեզերքում: 

Պետք է հաշվի առնել նաև մի կարևոր փաստ. երբ մենք ասում ենք լույսի արագություն, նշանակում է` նկատի ունենք լույսի արագությունը վակուումում: Իսկ այդպիսի միջավայր տիեզերքում համարյա թե չկա, քանի որ պետք է բացակայի ինչպես ցանկացած նյութ, այնպես էլ ցանկացած ճառագայթում, ռադիոալիք: Եթե վակուում չկա, ապա լույսի արագությունը արգելակվում է, եթե անգամ այդ միջավայրը թափանցիկ է: Օրինակի համար ասենք, որ թափանցիկ օդում, մեկ մթնոլորտ ճնշման պայմաններում, լույսի արագությունը դանդաղում է ամբողջ 2 տոկոսով և կազմում է 294 000 կմ/ վրկ, թորած ջրում այդ ցուցանիշը ավելի փոքր է՝ 226 000 կմ/վրկ, օպտիկական մաքուր ապակու մեջ՝ 196 000 կմ/վրկ, ադամանդի մեջ՝ 130 000 կմ/վրկ և այդպես շարունակ:

Նեկայումս որոշ գիտնականներ փորձում են ստանալ այնպիսի թափանցիկ նյութ, որը զրոյի կհավասարեցնի լույսի արագությունը:

Գիտնականների մի խումբ դա փորձել է կատարել Բոզե–Էյնշտեյնի կոնդենսատի միջոցով (այս էկզոտիկ միջավայրը իրենից ներկայացնում է նատրիումի և ռուբիդիումի գոլորշիների խառնուրդ, որտեղ այդ նյութերը զույգերով միացած են միմյանց): Ստացվել է շշմեցուցիչ արդյունք՝ 17 մ/վրկ լույսի արագություն բացարձակ 0 ջերմաստիճանի պայմաններում: Գիտնականների մի այլ խումբ ավելի է առաջ գնացել: Նրանք լազերի ճառագայթը անցկացնելով ռուբիդիումի գոլորշու միջով՝ համարյա կանգնեցրել են լույսը: Պարզ է, որ լրիվ կանգնեցնել լույսի արագությունը անհնար է, որովհետև ֆոտոնները չունեն հանգստի մասսա, այսինքն՝ նրանք կարող են գոյություն ունենալ միայն շարժման ժամանակ:

Այս ամենը ճիշտ է քվանտային մեխանիկայի տեսակետից: Լույսի կամ էլեկտրամագնիսական դաշտի կրիչները՝ ֆոտոնները կամ ալիքները, կարող են «խրվել» որոշակի միջավայրում՝ այդ միջավայրին փոխանցելով իրենց էներգիան, բայց պայմանները որոշակիորեն փոխելուց հետո նրանք նորից կարող են ծնվել՝ կարծես թե ոչնչից:

Բացի այն, որ լույսի արագությունը հաճախ ավելի քիչ է լինում, ներկայում գիտնականները համոզված են, որ կա նաև լույսի արագությունից ավելի մեծ արագություն: Իհարկե, այդ արագությունը լույսը չի զարգացնում, այլ զարգացնում են, այսպես կոչված, հիպոթետիկ տախիոնները (հիպոթետիկ, քանի որ այդպիսի մասնիկներ դեռևս չեն հայտնաբերել): Իհարկե, այս հիպոթեզը հակասում է Էյնշտեյնի հարաբերականության տեսությանը, բայց միևնույն ժամանակ նաև չի հակասում, և հավանական է , որ ժամանակի ընթացքում կընդունվի: Չմոռանանք, որ Էյնշտեյնն էլ իր տեսությամբ հակասեց Նյուտոնի մեխանիկայի օրենքներին, բայց ասել, որ Նյուտոնի օրենքները չեն գործում՝ սխալ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը