Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արծվիկ Մինասյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, նախարարի խորհրդականԱրեգ Ղարաբեկյանը, նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ողջունելով Ավետիս Կիտանյանին՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ ուրախ է ընդունել իրեն նոր Հայաստանում և պատրաստակամ է համատեղել ջանքերը՝ զարգացնելու և նոր որակ հաղորդելու զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը։

«Մեր երկրում կատարված փոփոխությունը հույսի փոփոխություն է, և անհրաժեշտ է ամրապնդել այդ հույսը հասարակության մեջ։ Որպես նախարար շատ եմ կարևորում դա և պատրաստ եմ անել առավելագույնը մեր երկրի տնտեսության զարգացումն ապահովելու համար», - ասել է Արծվիկ Մինասյանը։

Ավետիս Կիտանյանը տեղեկացրել  է, որ տպավորված է հայաստանյան փոփոխություններով և հավելել, որ հաճելի է կրկին հանդիպել այս նախարարությունում և շարունակել սերտ համագործակցությունը, որը սկիզբ է առել Հայաստանում և Լիբանանում ոլորտի պատասխանատուների հետ մի շարք հանդիպումների ընթացքում։   

 

 «Զբոսաշրջությունն այն ոլորտն է, որը կարող է արագ դառնալ տնտեսական զարգացման հիմնական աղբյուր։ Այս ուղղությամբ փորձենք համատեղ օգտակար աշխատել», - ասել է Ավետիս Կիտանյանը և իր պատրաստակամությունը հայտնել ջանքեր գործադրելու երկու բարեկամ երկրների զբոսաշրջության ոլորտների զարգացման ուղղությամբ։

 

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցված արդյունքների վերաբերյալ (ըստ վիճակագրական տվյալների՝ Լիբանանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 3437 մարդ, նախորդ տարվա 2410-ի դիմաց, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 42․6 տոկոս), միևնույն ժամանակ նշելով, որ կա զարգացման մեծ ներուժ և հնարավորություն։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորություններին առնչվող խնդիրներ, այդ թվում՝ նոր զբոսաշրջային ձևերի զարգացման, զբոսաշրջության ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև տուրօպերատորների և լրագրողների խմբերի փոխայցելությունների, հանդիպումների և համագործակցության կազմակերպման հարցեր։

 

Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը և գործողությունները առավել առարկայական նախապատրաստել և քննարկել Արծվիկ Մինասյանի՝ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվող Լիբանան և Սիրիա  այցի ժամանակ։

 

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը