Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախ՝ հանրաքվե, հետո՝ ընտրություններ, ապա և՝ Սահմանադրության փոփոխություն. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, անդրադառնալով ՀՀ խորհրդարանը լուծարելու մասին վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությանը, կատարել էր հետևյալ գրառումը. «Կարծում եմ այլ ելք չկա, քան ս./թ. հոկտեմբերի 20–ին ՀՀ Սահմանադրության 2–րդ հոդվածի հիման վրա հանրաքվեի հրավիրում՝ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու և դրանից հետո գործող ԱԺ լուծարելու հարցով: Դա մեզ զերծ կպահի հակահեղափոխական ուժերի կողմից նոր պատերազմի հրահրումից, ինչպես նաև մի շարք տնտեսական խնդիրներից: Պետք է պահպանել ոչ թե Սահմանադրության տառը, այլ ոգին»: 

«Փաստ» օրաթերթը փորձեց պարզել, թե դիվանագետն ինչ նկատի ունի՝ «պետք է ոչ թե Սահմանադրության տառը պահպանել, այլ՝ ոգին» ասելով, եթե գործ ունենք հստակ ձևակերպումների հետ: Եվ այդ պարագայում ոգու մասին խոսելը մի տեսակ տարակուսանք է առաջացնում: Արա Պապյանի դիտարկմամբ, հարցը ճիշտ կլիներ, եթե Սահմանադրությունը կարված չլիներ կոնկրետ անձի համար և որևէ կասկած չլիներ դրա ընդունման համար: 

«Բայց, Սահմանադրությունը հստակ սարդոստայնի նման է գրված, որպեսզի դրա միջոցով բոլոր խնդիրները հօգուտ այդ մեկ անձի լուծվեն: Եվ հիմա մենք հանգել ենք այն իրողությանը, որ այս Սահմանադրությամբ որևէ խնդիր լուծել հնարավոր չէ: Եվ եթե Սահմանադրության 2–րդ հոդվածն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը իրականացնում է իր իշխանությունը ընտրությունների և հանրաքվեի միջոցով, ապա 202 հոդվածում ամրագրված է, որ Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: 

Այդուհանդերձ, հանրաքվեն կարող է իրականացվել, եթե հանրաքվեի վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն երկու երրորդով: Պարզ է, որ Սահմանադրության մեջ այստեղ արդեն իսկ ներդրված հակասություն կա»,– ասաց Ա. Պապյանը:

Ըստ նրա, այս հակասությունը պետք է լուծվի հօգուտ ինքնիշխանության, քանի որ մեր պետության գերագույն արժեքն, ըստ Սահմանադրության, այն է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ է պատճառը, որ սահմանադրական փոփոխություններ անելու փոխարեն հարցը պետք է հանրաքվեի միջոցով լուծել, և բոլոր հարցերը ինքնաբերաբար կլուծվեն: 

Եվ քանի որ ներկայում ժողովուրդն ու ԱԺ–ն միմյանց հանդեպ դիմակայության մեջ են, ապա այս պարագայում հարցը պետք է լուծվի հօգուտ ժողովրդի, ոչ թե ԱԺ–ի:

«Աշխարհի ամենազարգացած երկրներում հանրաքվե անցկացնելն ընդունված երևույթ է, որը դեմոկրատիայի բարձրագույն ձևն է: Այն արդյունքների առումով որևէ կասկած չի հարուցում, և նաև այդ ձևով միջնորդավորված որոշում չի կայացվում: Փաշինյանն առաջարկում է փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ և ինքնալուծարման դրույթ մտցնել, բայց հարց է ծագում, թե ով է Սահմանադրության մեջ փոփոխությունը մտցնելու: Կրկին պատգամավորնե՞րը, որը ոչ թե ուղիղ դեմոկրատական քայլ է, այլ՝ միջնորդավորված: Բացի այդ, հարց է ծագում, օրինակ, թե ինչո՞ւ պետք է պատգամավորը քվեարկի ինքնալուծարման դրույթի օգտին, քանի որ, պարզ ասած, նույն այդ պատգամավորը աշխատավարձ է ստանում, աշխատում է: Եվ ի՞նչ երաշխիք, որ իրենք, այնուամենայնիվ, կքվեարկեն իրենց գործազուրկ դառնալու օգտին: Եվ եթե ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է ինչ–որ ձևով նրանց վրա ճնշում գործադրել, ուստի դա նվազեցնում է որոշման լեգիտիմության աստիճանը: Այստեղ, պարզ է, որ առանց ճնշում գործադրելու արդյունք չի լինելու: Եվ որպեսզի որևէ նման կասկած չլինի, հարկավոր է գնալ պարզ ժողովրդավարական ճանապարհով և խնդիրը լուծել հանրաքվեի միջոցով»,– համոզված է դիվանագետը:

Ի դեպ, Պապյանի կարծիքով, ոչ թե հարկավոր է Սահմանադրության մեջ որևէ կետ մտցնելու հարցը հանրաքվեի դնել, այլ խորհրդարանը լուծարելու հարցը: Նա իրատեսական չի համարում նաև ներկա իրողությունները հաշվի առնելով՝ նոր բովանդակություն ունեցող Սահմանադրության ընդունման տարբերակի առաջարկը, քանի որ եթե մնա գործող խորհրդարանը, ապա դրան հասնելը կրկին բազմաթիվ հարցադրումներով կընթանա:

«Իսկ ո՞վ պետք է ընդունի նոր Սահմանադրությունը և ինչպե՞ս: Այսինքն, կրկին հանգում ենք այն կետին, որը դարձյալ կոչվում է միջնորդավորված ժողովրդավարություն և կարող է բազում կասկածների տեղիք տալ: Եվ եթե մենք չենք վստահում ներկա խորհրդարանին, որտեղ անգամ Սահմանադրության մեջ մեկ կետ ավելացնելը կարող է վտանգել ուղիղ ժողովրդավարությանը, ապա ինչպե՞ս կարող է այդ խորհրդարանը մի ամբողջ նոր Սահմանադրության կողմ քվեարկել: Ի դեպ, ներկա Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ այն օրենքները, որոնք ընդունվում են հանրաքվեով, հետագայում պետք է կրկին հանրաքվեով փոփոխվեն: Սահմանադրությունը, որը երկրի բարձրագույն օրենքն է, ընդունվել է հանրաքվեով և անպայման պետք է փոխվի հանրաքվեով: Այսինքն, բոլոր ուղղություններով վերլուծությունները հանգեցնում են այն եզրակացությանը, որ ԱԺ նոր արտահերթ ընտրությունների անցկացման հանրաքվե պետք է անցկացվի, նոր իրողությունների պայմաններում նոր խորհրդարան ձևավորվի, ապա նոր բարձրացվի նոր Սահմանադրություն ընդունելու հարցը»,– ասաց Ա. Պապյանը: 

Բացի այդ, ըստ կազմակերպության ղեկավարի, պետք է հաշվի առնել, որ Սահմանադրության մեջ կան նաև գերակա հոդվածներ, որոնցից մեկն էլ հենց 2–րդ հոդվածն է, որտեղ հստակ նշված է, թե իշխանությունն ում է պատկանում և կան ընթացակարգային հոդվածներ, որոնց թվում է նաև պատգամավորների ձայների երկու երրորդով ընդունման մասին հոդվածը: 

«Այս պայմաններում միանշանակ է, որ գերակայությունը պետք է տրվի 2–րդ հոդվածին, քանի որ ներկա և նախորդ բոլոր Սահմանադրություններում նշված է եղել, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Դա նշված է նաև անկախության հռչակագրում, իսկ միջազգային փաստաթղթերում Հայաստանը ամրագրված է որպես ժողովրդավարական երկիր: Ի դեպ, այս տարբերակն ընդունելի կլինի նաև միջազգային հանրության կողմից, իսկ եթե գնանք Սահմանադրության մեջ որևէ կետ մտցնելու ճանապարհով, դրա համար հարկավոր կլինի 2 քվեարկություն կազմակերպել ԱԺ–ում՝ կետը մտցնելու և ինքնալուծարելու համար: Դա ավելի դժվար ու խրթին ճանապարհ է, քանի որ չի բացառվում նաև, որ այդ ճանապարհով գնալու դեպքում շատ պատգամավորներ կհայտարարեն, որ իրենց վրա ճնշում է բանեցվել: Այդ դեպքում նույնպես որոշման լեգիտիմության աստիճանը կնվազի: Այսինքն, ավելի լավ է ասեն, որ ոչ թե հանրաքվեի որոշումն ընդունելու՝ երկու երրորդով հաստատելու ճանապարհով են գնացել, այլ ուղիղ ժողովրդավարության ճանապարհն են ընտրել, քան հայտարարվի, որ ԱԺ–ի երկու երրորդի վրա ճնշում է բանեցվել, քանի որ, նորից եմ կրկնում, տրամաբանորեն, որևէ պատգամավոր չի քվեարկի սեփական գործազրկությունը հաստատելու և իրեն անձեռնմխելիությունից զրկելու օգտին, ինչը նրանց համար պակաս կարևոր չէ»,– ասաց Ա. Պապյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է