Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Գեղամավան-Սևան ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 24-ին՝ ժամը 11:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գեղամավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ.՝ ծնված 1990թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների և շտապօգնության կանչի վայր հասնելը՝ քաղաքացին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



