Ռազմական ոստիկանությունը բացահայտել է կաշառք ստանալու դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՌՈ է հրավիրվել ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար մայոր Ա. Խաչատրյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ռազմական ոստիկանությունից, նրա հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս տվել է ինքնախոստովանական բացատրություն, ըստ որի, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին կենտրոնում ծառայության անցնելու համար՝ 2017թ. հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքացի Ս. Սարգսյանից(ծնված` 1992թ.) պահանջել և առձեռն ստացել է 2500 ԱՄՆ դոլար գումար: Սակայն Ս. Սարգսյանի ծառայության անցնելու հարցը չի կարգավորվել, և ս. թ. օգոստոսի սկզբին վերջինիս վերադարձվել է200.000 ՀՀ դրամ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



