Օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է, չկա մեկը, ով ավելի շատ իրավունքներ ունի. վարչապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողությանը մասնակիցներին հնարավորություն տրվեց հարցեր տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ի պատասխան մասնակիցներից մեկի հարցին, թե, ի վերջո, երբ է ՀՀ-ում լինելու հավասարության ու արդարության մթնոլորտ, Փաշինյանը պատասխանեց, որ օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է: Վարչապետը շեշտեց, թե ինքը երաշխավորում է, որ այսօր ՀՀ-ում չկա մեկ մարդ, ով կարող է իրեն վեր համարել օրենքից:
«Չկա մեկը, որը կարող է համարել, որ ինքն ավելի շատ իրավունքներ ունի, քան ուրիշները: Եթե մեկը գլուխ կգովի, կասի, որ ինքն ավելի շատ իրավունքներ ունի, քան ուրիշները, ինքը ձեզ խաբում է դրանում: Ինչ վերաբերում է ջարդարարությանը, ապա սա օրենքի առջև բոլորի հավասարության անկյունաքարն է: Իսկ եթե մենք խոսում ենք ընդհանրապես սոցիալական, բիզնես արդարության մասին, կարծում եմ, որ շատ երկար չի տևի»,- ասաց վարչապետը:



