Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։ Նա ոստիկանության կադրերի ռեզերվում է:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Հարցին, թե ով է լինելու Երևանի նոր ոստիկանապետը, Է. Ջանոյանը պատասխանեց, որ նշանակում դեռևս չկա:
Նշենք, որ Արտակ Պողոսյանն այս պաշտոնին նշանակվել էր հունիս ամսին: Արտակ Պողոսյանը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նախկինում նա ղեկավարել է Երևան քաղաքի Կենտրոնականի բաժինը:
Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ էր ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:



