Ռուսական ռմբակոծիչը ոչնչացրել է Պալմիրայի մոտ գտնվող ԻՊ-ի հենակետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական Սու-24 ռմբակոծիչը ոչնչացրել է Պալմիրայից 30 կմ հեռավորությամբ գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման հենակետը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հոմս նահանգի Թադմոր բնակավայրի շրջանում Սու-24 ռմբակոծիչը ոչնչացրել է ԻԼԻՊ-ի զինյալների խոշոր մի հենակետ, ինչպես նաեւ կրակահերթի տակ գտնվող տանկ, Զու-23 զենիթային սարքավորում եւ ականանետային մարտկոց: Ահաբեկիչները ոչնչացված հենակետը գտնվում էր հնագույն Պալմիրայից 30 կմ հեռավորությամբ»,- հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նա ընդգծել է, որ ռուսական զինվորականները հարվածներ են հասցնում միայն այն օբյեկտների ուղղությամբ, որոնք «զգալիորեն հեռու են ճարտարապետական հուշարձաններից»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



