Պոլ Ինս. «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է ծաղրի առարկա
ՍՊՈՐՏ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Ինսը քննադատել է անգլիական ակումբը:
«Մյուս ակումբների երկրպագուները հետևում են, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» դառնում ծաղրանքի առարկա: Ակումբը նախորդ մրցաշրջանն ավարտել է չորրորդ հորիզոնականում:
Հնարավոր է` նրանք այս տարի ևս արժանան նույն բախտին:
Սակայն հենց դրա՞ համար է պայքարում «Մանչեսթեր Յունայթեդը»: «Մանչեսթեր Յունայթեդում» քաոս է տիրում: Ես տեսնում եմ, թե ինչպես են երկրպագուները երես թեքում ակումբի գլխավոր մարզչից»,- Ինսի խոսքն է մեջբերում «Goal»-ը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի մեկնարկից 2 տուր անց «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



