ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնը հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել երկրում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելքերի հայտարարության մեջ:
Փաստաթուղթը հրապարակվել է Սենատի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցային ճնշումների հարցով բանկային հանձնաժողովում փոխնախարարի հաշվետվությունից քիչ առաջ:
Վաշինգտոնը կիբերպատժամիջոցների ցանկում նաև երկու ռուս քաղաքացու և մեկ ընկերություն է ներառել:
Բացի այդ, Վաշինգտոնը ԿԺԴՀ-ի հարցով պատժամիջոցների ցանկում երկու ռուսական ընկերություն և 6 նավ է ընդգրկել:
Ելույթ ունենալով Սենատում՝ Մանդելքերը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե «Մոսկվան չփոխի իր վարքագիծը»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



