Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գործ ունենք տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ. Գլխավոր դատախազությունը պատասխանել է Շարմազանովի՝ Ռ. Քոչարյանի ու ՊՊԾ-ն գրավածների կալանավորման մասին հարցադրմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազութունը պատասխանել է  Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հրապարակային հարցադրմանը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած պատասխանը՝ ԱԺ փոխնախագահի հարցադրմանը:

«ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովը նախօրեին հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված հրապարակային հարցադրումով: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազին մեղադրելով նախկինում ԱԺ ամբիոնից՝ 2016թ. ՊՊԾ զորամասի գրավման ընթացքում Ոստկանության երեք ծառայողների սպանությունն իրականացրած անձանց խիստ պատժի ենթարկելու պահանջի վերաբերյալ իր հայտարարությունները «շուտ մոռանալու» մեջ՝  պարոն Շարմազանովը տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ է ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկում Ռոբերտ Քոչարյանին «կալանքից ազատելու» վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն այն դեպքում, երբ «մոռանում է» «ահաբեկչական խմբի որոշ անդամների՝ դատարանի կողմից ազատ արձակվելու» հանգամանքը:

 
 

Քանի որ պարոն Շարմազանովը հարցադրումներն արել է հրապարակային, հարկ ենք համարում պատասխանել նույն կերպ:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից իր հայտարարությունները մոռանալու վերաբերյալ պարոն Շարմազանովի ենթատեքստային ակնարկները դիտարկում ենք որպես քաղաքական հռետորաբանության դրսևորում: ԱԺ ամբիոնից արված Գլխավոր դատախազի բոլոր հայտարարությունները, այդ թվում նաև ԱԺ փոխնախագահի կողմից հիշատակվող խնդրի վերաբերյալ, եղել են հրապարակային, դրանք առկա են համացանցում՝ հասանելի ցանկացած հետաքրքրվողի: Համոզմունքն առ այն, որ ՊՊԾ զորամասի գրավման և պահման գործողության ընթացքում իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների սպանությունը կատարող անձինք պետք է ենթարկվեն խիստ պատժի, ինչի ապահովումը նաև դատախազության պարտականությունն է, մնում է անխախտ և անփոփոխ: Սակայն դա ոչ մի ուղղակի առնչություն չունի և չի կարող ունենալ ՊՊԾ զորամասի գրավման գործով ամբաստանյալների նկատմամբ կիրառված կալանքն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոխարինելու գործընթացի, առավելևս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հետ՝ ներքոնշյալ հիմնական պատճառներով:

Առաջին՝ պարոն Շարմազանովը միտումնավոր կամ սխալմամբ անտեսում է այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողների սպանության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվել և նրանք շարունակում են գտնվել կալանքի տակ:   

Երկրորդ՝ չենք զլանում ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ լայն հանրության համար հերթական անգամ պարզաբանել, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ: Քրեադատավարական օրենսգրքով սահմանված պայմանների և հիմքերի առկայությամբ այն կիրառվում է գործի քննության ընթացքում անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քրեական գործի լրիվ, օբյեկտիվ քննության բնականոն ընթացքը երաշխավորելու, դրան խոչընդոտող կանխատեսելի, ողջամիտ գործոնները չեզոքացնելու նպատակով: Հետևաբար կալանքը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինումը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական պատասխանատվությունից ազատելու կամ նրան արդարացնելու դրսևորում՝ անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է մեղադրյալի կարգավիճակում գտնվող Ռոբերտ Քոչարյանի՞ն, ՊՊԾ զորամասը գրավելու մեջ մեղադրվող խմբի անդամների՞ն, թե՞ որևէ այլ անձի: Դրանում կարելի է համոզվել ընդամենը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավանորմերն ընթերցելու արդյունքում:

Ցավալի է, որ ԱԺ հարգելի փոխնախագահն ակնհայտորեն տուրք է տվել նաև խափանման միջոց կալանքը որպես անձի նկատմամբ պատժամիջոց կիրառելու վերաբերյալ հանրային վտանգավոր մտայնություններին՝ այդպիսով նաև իր հերթին նպաստելով մոլորեցնող այդ թյուրընկալումների ամրապնդմանը:

Երրորդ՝ նշված քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազները խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդություններին չեն առարկել բացառապես այն պատճառով, որ, ելնելով նոր փաստական տվյալներից, գործի քննության տվյալ փուլում ունեցել են համոզմունք, որ վերացել են կոնկրետ մեղադրյալների նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի շարունակման հիմքերը, էապես նվազել են նրանց կողմից քննությանը խոչընդոտելու, արդարադատությունից խուսափելու հիմքերը, նոր հանցանք կատարելու ռիսկերը: Նման մոտեցման հնարավորության մասին, ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազն առիթ ունեցել է հստակ արտահայտվելու նաև ԱԺ ամբիոնից՝ ՀՀ դատախազության 2017թ. գործունեության տարեկան հաղորդման քննարկման ժամանակ: Որևէ կասկած չպետք է լինի, որ նշված գործով ազատության մեջ հայտնված ցանկացած անձի պարագայում, նրանց հետագա վարքագծով պայմանավորված, հիմքեր առաջանալու դեպքում ՀՀ դատախազությունն իր իրավասությունների սահմաններում անմիջապես կձեռնարկի օրենքով նախատեսված միջոցներ:

Բացի դրանից, հարկ է ընդգծել, որ գործ ունենք բացարձակապես տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ: ՊՊԾ գնդի տարածքը գրավելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում անձանց նկատմամբ խափանման միջոցները փոխելու որոշումները կայացվել են դատաքննության փուլում, շուրջ 2 տարի կալանքի տակ մնալուց հետո, երբ էականորեն նվազել էր քննությանը խոչընդոտելու նրանց հնարավորությունը: Մինչդեռ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նախնական քննության ամենաակտիվ փուլում, երբ իրականացվում են բազմածավալ քննչական, այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողություններ, որի պարագայում չափազանց մեծ է ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից դատավարության մասնակիցների վրա ներգործելու, քննությանը խոչընդոտելու հնարավորությունը, ինչը բացառելու անհրաժեշտությամբ էր պայմանավորված Ռոբետ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի համապատասխան որոշումը:        

Հետևաբար, ելնելով վերոգրյալից, անտեղի և անհիմն են «ընտրովի արդարադատությամբ» առաջնորդվելու մասին ՀՀ ԱԺ փոխնախագահի ակնարկները»:  

 

 

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը