Ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներին Երևան տեղափոխող ինքնաթիռը կժամանի մոտ երկու ժամ ուշացումով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներից 32-ը Երևան են տեղափոխվում այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով:
Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից Երևանի ժամանակով նախատեսված ժամը 17:00-ի փոխարեն իրագործվել է 18:45-ին: Ուստի, ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսված 20:00-ի փոխարեն կկատարվի Երևանի ժամանակով ժամը 21:45-22:00-ի սահմաններում: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



