Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ախուրյանում բացված Ծերերի տանն ապրելու հնարավորություն կունենա խնամքի կարիք ունեցող 27 տարեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում այսուհետև կգործի «Վորտիկ Գյուլբենկյան» տարեցների տունը: Տանը բնակվում են միայնակ կամ անժառանգ, օթևան չունեցող տարեցները: Հաստատությունը բարեգործական է, բացի օթևանից, տարեցներն այստեղ ստանում են երեքանգամյա սնունդ:

Հաստատությունը կառուցվել է Գերմանիայում բնակվող, Արևմտյան Հայաստանից ներգաղթած Ալբերտ Սեվինսի հիմնադրամի միջոցներով: 4000 քառ. մետր տարածքի վրա կառուցված երեք մասնաշենքերում բնակվելու հնարավորություն կունենան 27 տարեցներ՝ ոչ միայն Շիրակի մարզից, այլև հանրապետության այլ մարզերից, հաստատությունում բնակվելու չափորոշիչներին համապատասխանելու դեպքում:

Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ծերերի տան մենեջեր Գևորգ Սարիբեկյանը, Շիրակի մարզից և, հատկապես, Գյումրի քաղաքից նախապատվությունը կտրվի տնակներում բնակվող միայնակ տարեցներին՝ անկախ նրանից՝ ժառանգ ունեն թե ոչ, քանզի գաղափարի հիմնական նպատակն է ևս մեկ տնակից քաղաքն ազատելը:

Տարեցների տունը կրում է բարերարի պապի՝ Վորտիկ Գյուլբենկյանի անունը, ով հայտնի հայ գործարար Գալուստ Գյուլբեկյանի հորեղբոր որդին է եղել:

Ծերերից շատերն արդեն ավելի քան 5 ամիս է բնակվում են Ծերերի տանը: Նրանց համար սա լավագույն օթևանն է, որտեղ իրենք ոչ միայն ծածկ ունեն ու տաք կերակուր, այլ նաև ճակատագիրը կիսող հարևաններ: Ազատ ժամանակն այսպես ավելի հեշտ է անցնում, ավելին, այստեղ տարեցը հեռու է առօրյա կենցաղային հոգսերից՝ չի մտածում ջեռուցման, Էլեկտրաէներգիայի կամ կենցաղային այլ խնդիրների մասին, իսկ իրեն հասանելիք պետական թոշակը տնօրինում է՝ ինչպես կամենա:

Օգոստոսի 18-ին երեկոյան տեղի ունեցավ Ծերերի տան պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին բարերարն ու ավելի քան 200 հյուրեր՝ աշխարհի տարբեր երկրներից: Կառույցը բացվեց Տերունական աղոթքով ու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան բարեմաղթանքով:

«Այսօր Ալագյազի փեշերին համախմբվել ենք և տոնախմբում ենք այս գեղեցիկ համալիրի՝ Տարեցների տան բացումը: Այսօր շնորհակալություն ենք հայտնում հատկապես Ալբերտ Սեվինսին, ով իր խնայողություններից առաջին կամ երկրորդ բարեգործությունը չէ, որ անում է, շարունակ անում է ու այսօր էլ ավելի հիմնարար մեծ բարերարություն կատարեց՝ կառուցելով այս տունը: Հասկանալի է՝ Գյուլբենկյան գերդաստանի ժառանգներն են, ովքեր հայրենասիրության լավագույն արտահայտությունն այս կերպ են դրսևորում՝ մայր հայրենիքը զորացնել, մայր հայրենիքում՝ հային զորացնել: Հայաստանի զորացումը պայմանավորված է յուրաքանչյուր հայի ազգային ինքնությամբ, գիտակցությամբ և սիրով՝ առ հայրենիք: Բարեգործությունն աստվածային շնորհ է»,- նշեց թեմակալ առաջնորդը:

Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է