Բակո Սահակյանի մոտ կայացել է 2016թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը նվիրված խորհրդակցություն
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hամապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:
Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել բյուջեի սոցիալական ուղղվածությունը, հնարավորինս նպատակային օգտագործել ֆինանսական միջոցները եւ ապահովել բյուջեի թափանցիկությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



