Մեքսիկայում 50 տոննա թմրանյութ է առգրավվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայում «կրիստալ» անունով հայտնի թմրանյութի 50 տոննա կշռով խմբաքանակ է առգրավվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մեքսիկական աղբյուրին:
Ինչպես հայտնում է աղբյուրը, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների շարքին դասվող նյութը հայտնաբերվել Մեքսիկայի ռազմածովային նավատորմի աշխատակիցների կողմից: Նրանց հաջողվել է խոշոր չափի թմրանյութը հայտնաբերել Սինալոա նահանգի Բադիրագուատո քաղաքի նարկոլաբորատորիայում:
Իշխանությունները կարծում են, որ առգրավված թմրանյութը պատկանել է «Սինալոա» կարտելին: Բադիրագուատոն այդ հանցախմբի նախկին պարագլուխ Խոակին Գուսման Լոերայի հայրենի քաղաքն է: Լոերան հայտնի է «Թզուկ» («Էլ Չապո») մանկանվամբ: Նա ձերբակալվել և արտահանձնվել է ԱՄՆ և այժմ սպասում է դատավարությանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



