Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի վրայի գազալցակայանում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 16-ին՝ ժամը 06:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի մոտակայքում այրվում է գազալցակայան:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին գտնվող «Տիգրան և Հայկ» ՍՊԸ-ի գազալցակայանում պայթել է գազի կուտակիչը. այրվում է կոմպրեսորային կայանի տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:41-ին, մարվել՝ 06:57-ին: Այրվել է տանիքի պլաստմասսայե երեսպատումը՝ մոտ 10 քմ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



