«Փյունիկ»-ը մեկնել է Թել Ավիվ
ՍՊՈՐՏԵրևանի «Փյունիկ»-ը մեկնել է Թել Ավիվ, որտեղ օգոստոսի 16-ին Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ուժերը կչափի տեղի «Մաքքաբի» ակումբի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Առաջին խաղում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում գոլազուրկ ոչ ոքի արդյունքով ավարտեց «Մաքքաբի»-ի հետ հանդիպումը և հաջորդ փուլ դուրս գալու իրական շանսեր է պահպանում:
«Մաքքաբի»-«Փյունիկ» հանդիպումը տեղի կունենան օգոստոսի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:30-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



