Մրգաշատ, Բամբակաշատ, Ալաշկերտ. մարզպետարանը ներկայացնում է Արմավիրում կարկուտից ամենից շատ տուժած համայնքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում օգոստոսի 10-ին տեղացած ուժեղ կարկուտից Արմավիրի մարզում տուժել է 10-ից ավելի համայնք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մելիքյան:
«Այս պահին կդժվարանամ ասել, թե որ համայնքը որքան է տուժել, սակայն կարող եմ առանձնացնել ամենաշատ տուժածները: Մասնավորապես, Մրգաշատը, Բամբակաշատը, Ալաշկերտը, Սարդարապատն ավելի շատ են վնաս կրել: Հիմնականում խաղողի այգիներն են վնասվել, իսկ Բաղրամյանի տարածաշրջանում էլ՝ բոստանային կուլտուրաները»,-ասաց Գոռ Մելիքյան:
Նա տեղեկացրեց, որ ներկայում համապատասխան մասնագետներով այցելում են գյուղ առ գյուղ՝ ճշտելու վնասի չափը: Ընդհանուր պատկերը կներկայացվի կառավարությանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



