Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 8-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Հաղարծին բնակավայրի մոտակայքում, «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Ք., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



