Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը դեռեւս փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 7-ին, ժամը 17:00-ին դադարեցվել են Գողթ գյուղի վերջնամասում. Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող ճանապարհի մաքրման աշխատանքները: Աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 7-ին, ժամը 10:00-ին Գողթ գյուղի վերջնամասում տեղի ունեցած քարաթափման աշխատանքներին աջակցելու համար դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն oգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



